«Լաֆերերե» ակումբի հարձակվող Էկտոր Սանաբրիյան մահացել է է Արգենտինայի ֆուտբոլի առաջնության երրորդ դիվիզիոնի խաղի ժամանակ: Նա հինգշաբթի օրը դառնալու էր 28 տարեկան: Այս մասին հաղորդում է Риа Новости գործակալությունը` հղում կատարելով ակումբի պաշտոնական կայքին:
Սանաբրիյան կորցրել է գիտակցությունը «Հեներալ Լամադրիդ» ակումբի դեմ խաղի 2-րդ րոպեին: Բժիշկները խաղադաշտում նրան ցույց են առաջին ստապ օգնություն, սակայն հիվանդանոցում նա մահացել է: Մրցավար Էրնան Մաստրեխանոն հայտնել է լրատվական միջոցներին, որ երբ Սանաբրիյան կորցրել է գիտակցությունը, մյուս խաղացողները նրանից հեռու են եղել և նա չի մասնակցել որևէ ուժային պայքարի, որը կարող էր առաջացնել կոլափսը: Մոտական հանգստյան օրերին Արգենտինայի առաջնության բոլոր խաղերը սկսվելու են մեկ րոպե լռությամբ: