ՄԱԿՍ-2013թ. ավիացոն տիեզերական սրահում Ռուսաստանը կներկայացնի հեռանկարային կործանիչ ՍՈՒ-35 Ս ` հագեցած «Իրբիս» նորագույն ռադիոլոկացիոն ղեկավարման համակարգով` (ՌԼՂՀ) մշակված Ռոստեխ կորպորացիայի «Ռադիոէլեկտրոնային տեխնոլոգիաներ» կոնցեռնի կողմից:
Մեր օրերում «Իրբիս»-ը ամենահզոր ՌԼՂՀ-ն է աշխարհում: Այն հնարավորույթուն է տալիս ինքնաթիռին հայտնաբերել օդային օբյեկտը ռեկորդային 400 կմ հեռավորության վրա, ուղեկցել միաժամանակ մինչև 30 նշանակետ և կրակ վարել մինչև 8 նշանակետի վրա- հայտնում է կորպորացիայի մամլո ծառայությունում:
ՍՈՒ-35 Ս-ը ռեակտիվ, գերխուսավարող բազմանշանակային կործանիչ է «4++»- սերնդի, որի ստեղծման ընթացքում կիրառվել են 5-րդ սերնդի տեխնոլոգիաները: Ինքնաթիռը ի վիճակի է զարգացնել 2400 կմ/ժ արագություն և իրականացնել առանց վայրէջքի թռիչքներ մինչև 3600 կմ հեռավորության վրա:
Նորագույն համակարգը ՍՈՒ-35 Ս-ին թույլատրում է օպերատիվ ծրագրով հյատնաբերել և ուղեկցել մինչև 4 վերգետնյա նշանակետ (վերգետնյա նշանակետերի հետևումը չի խանգարում օդային տարածքի հսկմանը):
ՌԼՂՀ-ը հնարավորություն է տալիս տարբերակել հայտնաբերված օդային և ծովային օբյեկտների պետական պատկանելիությունը, իմանալ օդային նշանակետերի տեսակը և կարգը:
Համակարգը կիրառվում է ցանկացած եղանակային պայմաններում և օրվա ցանկացած ժամին:

                                                                 Դավիթ Սոֆիյան