Նոյեմբերի 3-ին, հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանի Հյուսիս-Հարավ նոր կառուցված ճանապարհի Սիլիկյան թաղամասի տարածքում. Ժամը 20:20-ի սահմաններում բախվել են Արմեն Մարտիրոսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի և Արթուր Էլոյանի վարած BMW M3 մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով Niva-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհի էլեկտրասյունը և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել Niva-ի վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, հայտնելով, որ իրեն լավ է զգում: