Ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանին այսօր` ժամը17:00-ին, հրավիրել են ՀՔԾ: Այս մասին «Վճարում ենք 100 դրամ» խմբում տեղեկացրել են ակտիվիստները:
Հիշեցնենք, որ ակտիվիստ Ա.Կիվիրյանը ոստիկանության բաժնում նախապատրաստվող նյութերի ժամանակ հայտարարել է, որ բերման ենթարկելիս ոստիկանության աշխատակիցներն իրեն ոստիկանության մեքենայի մեջ հայհոյել են եւ բռնություն գործադրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Արգիշտիին բերման են ենթարկել Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած ցույցերի ժամանակ՝ օգոստոսի 24-ին:
Դեպքի առթիվ ոստիկանության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով։
Նախաքննության ընթացքում Ա.Կիվիրյանի եւ Վ.Վրթանեսյանի մարմնական վնասվածքների աստիճանն որոշելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ միջադեպի վերաբերյալ նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն: