Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` Սուրեն Մնոյանի նախագահությամբ, վարույթ է ընդունվել նույն մարզի բնակիչ Ալիկ Հասանյանի դեմ քրեական գործը: Այս մասին իմանում ենք Datalex տեղեկատվական համակարգից:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ մտնելով Արմավիրի մարզի Արտաշար գյուղի բնակչուհի , անչափահաս ակնհայտ 16 տարին չլրացած Ֆենյա Ուսոևայի հետ, փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություններ է ունեցել վերջինիս հետ , որից նա հղիացել է:

Ալիկ Հասանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով, իսկ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: