Տրամադրված ենք շարունակել եռանդուն աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան-ԱՄՆ-Ֆրանսիա) գծով։ Համոզված ենք, որ այս համընդհանուր ընդունված ձևաչափի ներուժը հեռու է սպառված լինելուց։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ը՝ անփոփելով խաղաղապահ ուժերի մեկ տարվա աշխատանքը։
«Դրա վկայությունն է 2020թ. նոյեմբերից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումը՝ ս. թ. սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում։
Հանդիպման օրակարգը ներառում էր հումանիտար և սոցիալ-տնտեսական հրատապ հարցեր: Համանախագահների ծրագրում են այցելել տարածաշրջան և շարունակել շփումները «3+2» ձևաչափով:
Ռուսաստանը, որն անմիջականորեն հարում է Հարավային Կովկասի երկրների հետ, կենսականորեն շահագրգռված է այդ տարածաշրջանը կայուն խաղաղության, կայուն զարգացման և բարգավաճման տարածք դարձնելու մեջ: Ելնելով նման տրամաբանությունից՝ Մոսկվան ողջունել է Անդրկովկասի համար «3+3» խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմի գործարկումը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան գումարած Իրան, Ռուսաստան, Թուրքիա)՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու համար, առաջին հերթին՝ առևտրատնտեսական և տրանսպորտային ոլորտներում։ Համոզված ենք, որ միավորող թեմաների շուրջ համատեղ աշխատանքը կնպաստի միջպետական հայտնի հակասությունների կարգավորմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հոկտեմբերի 13-ին Մոսկվայում Պատրիարք Կիրիլը Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ա. Փաշազադեի հետ եռակողմ հանդիպում է ունեցել, որի արդյունքում Պատրիարքի անունից հայտարարություն է արվել, որում, մասնավորապես, ընդգծվում է, որ «ադրբեջանցի և հայ ժողովուրդների համար այլ ապագա գոյություն չունի, բացի համատեղ բնակությունից»: ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ աջակցելու են, որ դրան հաջորդեն նաև այլ նախաձեռնություններ։
«Մոսկվայի նախաձեռնած բոլոր եռակողմ փաստաթղթերն ու մեխանիզմները կողմերին չեն պարտադրվել, այլ հենվել են շահերի հաստատված հավասարակշռության վրա, նախատեսել են չափազանց հարգալից վերաբերմունք Բաքվի և Երևանի ինքնիշխանության ու շահերի նկատմամբ։ Մեր մի շարք նախաձեռնություններ չհաջողվեց համաձայնեցնել, և դա նորմալ է։ Բայց արդեն հաստատված համաձայնությանը, ինչպես ասում են, տառապանքի գնով ենք հասել, ու այժմ էլ այն արդյունավետորեն իրականացվում է գործնականում:
Ռուսական կողմը Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման մենաշնորհի չի հավակնում, թեև մեզ այդ երկրների և ժողովուրդների հետ կապում են երկարատև և սերտ բարեկամությունը, լայնածավալ գործընկերությունը բոլոր ուղղություններով: Մենք կողմ ենք միջազգային հանրության առկա ներուժի արդյունավետ օգտագործմանը՝ համարժեք հաշվի առնելով տարածաշրջանային փոփոխված իրողությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։