2013թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ' այսօր, ըստ Ընտրական օրենսգրքի, Հայաստանում լռության օր է: Օրվա ընթացքում նախագահի թեկնածուներին, նրանց կողմնակիցներին, ինչպես նաև հասարակական-քաղաքական գործիչներին, լրատվամիջոցներին և այլն արգելվում է քարոզչություն իրականացնել, ներքաղաքական իրավիճակին վերաբերող քարոզչական և հակաքարոզչական նյութեր հրապարակել:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի պաշտոնի համար պայքարում են 7 թեկնածուներ՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, «Ռադիո հայ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրիաս Ղուկասյանը և Վարդան Սեդրակյանը: