ԱՄՆ նախագահը արտասվել է` դիտելով ռեժիսոր Լի Դենիելսի «Սեղանապետը» ֆիլմը: Նոր պատմական դրաման պատմում է Սպիտակ Տան սևամորթ աշխատակցի մասին, ով աշխատել է մի քանի նախագահների օրոք:

«Ես զգացվել էի մինչև արցունքները` մտածելով ոչ միայն սեղանապետերի, այլ տաղանդավոր մարդկանց մի ամբողջ սերունդի մասին, որոնք խտրականության պատճառով չեն կարողացել հասնել շատ բաների»,- հայտարարել է առաջին աֆրոամերիկացի նախագահ Օբաման:

Ֆիլմը, որի կենտրոնական սյուժեն ԱՄՆ սևամորթ բնակչության քաղաքացիական իրավունքների համար պայքարն է, արդեն երկրորդ շաբաթն է ամերիկյան կինոթատրոններում մնում է վարձակալության առաջին հորիզոնականներում: Կինոնկարում գլխավոր դերերը կատարում են հայտնի ամերիկացի հաղորդավարուհի և դերասանուհի Օփրա Ուինֆրին և Ֆորեսթ Ուիթաքերը: