Նոյեմբերի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Խաչատուր Հ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 51 կմ հատվածում, Երևան ընթանալիս, մերկասառույցի պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջակողմյան հատված և բախվել ծառին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 40-ամյա Մխիթար Թ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։