Ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՀ իշխանությունները պատրաստվում են սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության տարեդարձի առթիվ համաներում հայտարարել։Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը:
«Հավելյալ տեղեկություններ, այդ թվում՝ թե ՔՕ որ հոդվածների վրա է տարածվելու այն, դեռեւս հայտնի չեն։ տեղեկությունը պարզելու նպատակով «Ժողովուրդը» դիմեց Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանին։ «Բոլոր նմանատիպ որոշուոմները պատշաճ կարգով եւ ժամանակին կտեղեկացվեն եւ հանրությանը, եւ ԶՄ-ներին։ Ներկայումս ես նման տեղեկատվություն չունեմ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում վերջին անգամ համաներում հայտարարվել էր 2011թ.»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: