«Գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, վերջերս մեղադրանքներ էր հնչեցրել սպարապետ Վազգեն Սարգսյանի հասցեին՝ հայտարարելով, թե նրան Ղարաբաղյան պատերազմում չի տեսել մարտի դաշտում։ Կոմանդոսի այս հայտարարությունը բուռն հակազդեցության արժանացավ Վազգենի մարտական ընկերների կողմից։ Նրանցից «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, օրինակ, ասել էր, թե այդ հայտարարության հեղինակն ինչու նույնը չէր ասում նաև Վազգենի կենդանության օրոք. «Ինչո՞ւ ինքը չի մեղադրում Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, թէ՞ նրանց էլ մի 20 տարի հետո է պատրաստվում քննադատել։
Ես կուզենայի՝ Արկադի Տեր-Թադևոսյանը պատասխանի իմ մի հարցին, ինքը երբևէ Ռոբերտ Քոչարյանին տեսել է մարտի դաշտում, թող կանգնի և ասի, շատ է ասում, որ պատերազմի ակունքներում ինքն է եղել, բայց լռում է, կենդանության օրոք չի՞ կարող ասի, թող ասի։ Ի՞նչ է, այսօրվա իշխանություննե՞րն են հնարավորություն տալիս գործելու, կայանալու։ Իսկ Վազգեն Սարգսյանը, իսկապես, մեզ գործելու հնարավորություն է տվել, անգամ Ռուսաստանից են սպաներ եկել Հայաստան։ Վազգեն Սարգսյանն արել է այն, ինչի արդյունքում ազատագրել ենք Արցախ աշխարհը»։ Այնուհետև Կոմանդոսը, ի պատասխան Միքայելյանի այս խոսքերի, ասել էր՝ արդյոք նա մարտի դաշտում երբևէ տեսել է Վ. Սարգսյանին։ «Վազգեն Սարգսյանին այնքան եմ տեսել մարտի դաշտում»,– «Հայելի»–ին ասել է Միքայելյանը։ Իսկ հարցին, թե այդ դեպքում ինչու է Կոմանդոսը նման հայտարարություններ անում, Ս. Միքայելյանը պատասխանել էր. «Նրան ասում են, ինքն էլ ասում է»»,–գրում է «ժողովուրդ» թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Ինչո՞ւ Կոմանդոսը չի մեղադրում Ռոբերտ Քոչարյանին
