Ստեփանավանում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` հավաքելով ձայների 78,4 տոկոսը:
«Ստեփանավանի վերջնական արդյունքները՝
«Քաղաքացիական պայմանագիր» – 78,4 %
«Բարգավաճ Հայաստան կուսակցություն» – 13,8%
«Հայ ազգային կոնգրես» – 4,25 %
Անվավեր- 3,5%»,-նշված է ՔՊ ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը: