Կենդանական և չզտված բուսական ճարպերն ունակ են դիմակայել կորոնավիրուսի տարածմանը։ Ռուս պրոֆեսոր և բժշկական գիտությունների դոկտոր Մարգարիտա Կորոլևան ասել է, որ կորոնավիրուսային համավարակի ժամանակ շատ կարևոր է սննդակարգում ընդգրկել կենդանական և չռաֆինացված բուսական ճարպեր, գրում է «Ռոսիյսկայա գազետան»։ «Դրանցով հարուստ մթերքները հակաբորբոքային ազդեցություն ունեն»,-ասել է նա։
Կենդանական ճարպերը և չզտված բուսական ճարպերը պայքարում են վիրուսի տարածման դեմ։ Խոսքն առաջին հերթին գիհու յուղի մասին է, որը խորհուրդ է տրվում օգտագործել օրական 1,5-2 թեյի գդալ։ Այդ յուղն, ի դեպ, շատ է օգտագործվում Հարավային Ասիայում:
Բացի այդ, նախաճաշին հավի կամ լորի ձուն, ճարպային լուծվող A, D և E վիտամինները օրգանիզմը հուսալիորեն պաշտպանում են վիրուսներից: Առավոտյան լավ է նաև ուտել մի կտոր խոզի ճարպ, իսկ օրվա ընթացքում՝ ընկույզ և սերմեր:
Կորոնավիրուսի համավարակի ժամանակ անհրաժեշտ է օգտագործել ծովամթերք, ձիթապտղի յուղ, ծլած ցորենի յուղ, ավոկադո: