Նոյեմբերի 14-ին տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվել Ստեփանավան, Կապան և Իջևան համայնքներում, իսկ Արզնի և Լերմոնտովո համայնքներում անցկացվել է մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ:
Արզնի համայնքում կայացել է նաև ավագանու անդամի ընտրություն, Լերմոնտովոյում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների նախնական տվյալները:
Այսպիսով՝
Ստեփանավանում հաղթող է ճանաչվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ստանալով 4004 ձայն: «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 705 ձայն, «Հայ ազգային կոնգրես»՝ 218:
Ընտրողների ընդհանուր թիվը՝ 13 343, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 5 107, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 180:
Կապանում 13 962 ձայնով հաղթել է «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը: «Քաղաքացիական պայմանագիրն» ստացել է 5791 ձայն: Ընտրողների ընդհանուր թիվը՝ 31 673, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 20 087, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 331:
Իջևանում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 10 003 ձայնով, ՀՅԴ-ն ստացել է 1964 ձայն: Ընտրողների ընդհանուր թիվը՝ 33 090, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 12 383, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 414:
Արզնի համայնքում կայացած ավագանու անդամի ընտրություններում 116 ձայնով առաջատար է Արտաշես Լալայանը:
Լերմոնտովոյում՝ ավագանու անդամի ընտրություններում, 46 ձայն ունի Վասիլի Կորոլյովը, իսկ համայնքի ղեկավարի ընտրություններում 167 ձայնով հաղթել է Էդիկ Չախալյանը: