Գեղարքունիքի մարզում, նոյեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 145:30-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Մարտունու բաժին ով հայտել է, որ Ձորագյուղ գյուղի ավազի հանքի մոտ ЗИЛ մակնիշի ավտոմքենայի խցիկում դի կա:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի «Արմեն Քալոյան» ՍՊԸ ավազի հանքի մոտ հայտնաբերել են ЗИЛ մակնիշի ավտոմեքենան, որի խցիկում՝ նստատեղին, կիսապառկած վիճակում հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 49-ամյա Գևորգ Ն.-ի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հեռքեր չեն հայտնաբերվել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Մահացածը նշված ՍՊԸ-ից ավազ է բարձել իր ավտոմեքենան, ապա դուրս գալով հանքից՝ ճանապարհին հանկարծամահ է եղել: