Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք, Նորին սրբություն Կիրիլին՝ ծննդյան տարեդարձի առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.


«Ի սրտե մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նոր, մեծ հաջողություններ Ձեր անխոնջ աշխատանքում՝ ի շահ Ռուսաստանի եղբայրական ժողովրդի, ռուս ուղղափառ եկեղեցու բարգավաճման և հանուն կայուն խաղաղության, միջազգային անվտանգության և կայունության։

Հայ ժողովուրդը բարձր է գնահատում մեր տարածաշրջանում խաղաղության ու փոխըմբռնման հասնելու և Հայ առաքելական եկեղեցու հետ ավանդական կապերի ամրապնդմանն ուղղված Ձեր ջանքերը»։