Հոկտեմբերի 15-ին ոստիկանության Իջևանի բաժին դիմած քաղաքացին հաղորդում էր տվել, որ 65-ամյա Խաչատուր Սուլյանը, իր «ՎԱԶ-2106» ավտոմեքենայով, անհետ կորել է:
Հոկտեմբերի 16-ին ժամը 09.40-ի սահմաններում, Վազաշեն գյուղի հարակից Թթու ջուր կոչվող տարածքում հայտնաբերվել էր Խաչատուր Սուլյանի դիակը՝ գլխի և կրծքավանդակի վնասվածքներով:
Նույն օրը հարուցվել էր քրեական գործ։
Բացահայտման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում նոյեմբերի 19-ին հայտնաբերվել և ոստիկանության Տավուշի բաժին բերման է ենթարկվել Այգեձոր գյուղի բնակիչ, 39-ամյա մի տղամարդ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տղամարդը խոստովանել է, որ Խաչատուր Սուլյանին սպանել է ինքը. քարով ու փայտով խփել էր գլխին, ապա դիմել փախուստի:
Տղամարդը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է: