ԱՄՆ և նրա դաշնակիցները պատրաստվում են Սիրիայի ռեժիմի դեմ ռազմական գործողությունների, որի մեղքը քիմիական զենքի օգտագործման մեջ իբրև թե հաստատվում է «աղբյուրների լայն շրջանակը», սակայն Բարաք Օբաման դեռևս չի ընդունել համապատասխան որոշում և միաժամանակ հայտարարել է Սիրիայում ստեղծված իրավիճակից քաղաքականապես դուրս գալու համար Ռուսաստանի հետ աշխատանքները շարունակելու պատրաստակամություն:
Ռուս դիվաագետները իրենց հերթին հայտարարում են, որ Սիրիային ռազմական հարված հասցնելու ծրագրերը բաց մարտահրավեր է ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական դրույթներին և ընդհանուր առմամբ միջազգային իրավունքին և կոչ են անում խնդիրը լուծել բացառապես դիվանագիտության ճանապարհով:
Նշենք, որ Սիրիայում երկու տարուց ավել ընթացող կոնֆլիկտը սրվեց, երբ լուրեր տարածվեց Սիրիայում քիմիական զենքի օգտագործման մասին, որը ըստ արևմտյան պետությունների, իրականացրել է իշխող ռեժիմը, իսկ ՄԱԿ-ը հերքում է այն և նշում, որ եթե իրականացվել է, ապա միայն ապստամբների կողմից: