Անցյալում Մարսի վրա եղել են ավելի բարենպաստ պայմաններ կյանքի առաջացման համար, քան Երկիր մոլորակի վրա: Այս մասին նշել է գիտնական Սթիվեն Բեները:
Ըստ գեքիմիկոս և սինթետիկ կենսաբանության մասնագետ Բենների կյանքը ամենայն հավանականությամբ առաջացել է հենց Կարմիր մոլորակի վրա, իսկ այնուհետև տեղափոխվել Երկրի վրա երկնաքարերից մեկի հետ միասին:
Բաները ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ Երկրագունդը կյանքի առաջացման պահին ամբողջովին ծածկված է եղել ջրով, իսկ տաք ջուրը կարող էր էրոզիայի ենթարկել թե ՌՆԹ-ն թե ԴՆԹ-ն:
Գեոքիմիկոսը նշում է, որ համապատասխան սինթեզը համապատասխան ուղղությամբ ուղղել օգնում են Երկրի վրա քիչ տարածում գտած երկու տարրերը` մոլիբդենը և բորը, որոնք Մարսի վրա ավելի հաճախ են հանդիպում:
Գիտնականների խոսքերով կյանքը հնարավոր է առաջացել է Մարսի վրա, իսկ այնուհետև Երկիր մոլորակի երկնաքերի հետ բախվելուց հետո վերջինիս բեկորների հետ հայտնվել Երկրի վրա: