Նոյեմբերի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Վարդաշատ գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվել և գլխիվայր շրջվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա՝ օպերատիվորեն ժամանած «Արարատ« բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։