«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրով ավարտվել են Սյունիքի Նորավան համայնքի մոտ 5.5 կմ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները (հիմնական ճանապարհ և գյուղամիջյան հատված): Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Իրականացվել են հողային պաստառի և ջրահեռացման համակարգի վերականգնում, մայթերի կառուցում, մուտքերի և իջատեղերի վերականգնում, ինչպես նաև ճանապարհի կահավորում մետաղական արգելափակոցներով և անհրաժեշտ նշաններով», - նշել է Սանոսյանը։