«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել փակ քննարկում։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն «Աշխարհազորի մասին» օրենքի շուրջ քննարկման է հրավիրել ՀՀ մարզպետներին․ ներկա են եղել Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, Արարատի՝ Ռազմիկ Թեւոնյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը, զորահավաքային կառույցի իրավաբանական ծառայության պետ, գնդապետ Արեն Սարգսյանը եւ այլք:

Մարզպետներից մի քանիսը երեկ համառորեն հրաժարվեցին փակ հանդիպումից մանրամասներ հայտնել, միայն ասացին, որ քննարկել են օրենքին առնչվող հարցեր՝ գուցե առաջիկայում օրենքում որոշակի փոփոխություններ արվեն։


Հիշեցնենք, որ «Աշխարհազորի մասին» օրենքն ընդունվեց անցած տարի՝ պատերազմի վերջերին, թե ինչու են մեկ տարի անց քննարկում օրենքի բացերը կամ դրա հնարավորությունները, արդյոք դա պայմանավորվա՞ծ է Հայաստանի գլխին կախված նոր պատերազմով, կփորձենք պարզել առաջիկայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում