Ութ պարագվայցի վարորդ, որոնք ազատվել են աշխատանքից, ի նշան բողոքի խաչել են իրենց: Ինչպես հաղորդում է BBC News-ը բողոքի ակցիային միացել է նաև վարորդներից մեկի կինը:
Բողոքի ակցիայի մասնակիցները արդեն 20 օր է պառկած են խաչերի վրա, որոնց վրա վերջիններիս մեխերով ամրացրել են կողմնակիցները: Ակցիան տեղի է ունենում Ասունսոն քաղաքի փողոցներից մեկում: Բժիշկների խոսքերով վարորդներից մի քանի առողջական վիճակը սկսում է մտավախություն առաջացնել:
Աբտոբուսային Vanguardia կազմակերպությունում, որտեղ աշխատել են յուրահատուկ բողոքի ակցիայի դիմած վարորդները, արդեն խոստացել են, որ կրկին աշխատանքի կընդունեն նրանց հինգին: Սակայն վարորդները դրան համաձայն չեն և ցանկանում են նախկինի նման աշխատել միասին բոլորով:
Խաչված մարդկանց կարծիքով իրենց աշխատանքից հեռացրել են իրենց խնդրանքի դիմաց` լավացնել աշխատանքի պայմանները: Նրանք մասնավորապես խնդրել են կազմակերպությանը աշխատակիցներին տրամադրել բժշկական ապահովագրություն, արտաժամյա աշխատանքի և թոշակային ծրագրի վարձատրում: Vanguardia-ի ղեկավարները մերժել են այդ պահանջները, ինչից հետո պահանջատերերը կորցրել են իրենց աշխատանքը:
Այս տեղեկատվությունը ավտոբուսային կազմակերպությունում ոչ մի կերպ չեն մեկնաբանում: