Սոնա Ռուբենյանը պատասխանել է հարսանիքից հետո իրեն ուղղված քննադատություններին
«Հարսանիքից հետո Սոնա Ռուբենյանը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար, սակայն անպատասխան չի թողել նաև իրեն ուղղված քննադատությունը:
«Մանրամասնեք էլի, եթե դժվար չի, օրինակ քանի՞ հոգով, որտե՞ղ, ո՞ւմ հետ, ի՞նչ հագնեինք, ի՞նչ ուտեինք, քանի՞ րոպե տևեր, հյուրերն ի՞նչ հագնեին, ո՞նց իրենց պահեին, քանի՞ րոպե պարեին, ի՞նչ նվերներ բերեին, ծաղկեփունջը վարդ լիներ, թե գիպսոֆիլիա ու, ո՞ր ուղղությամբ գցեի, բարձրակրունկներս ժամը քանիսի՞ն բոթասով փոխեի, խորովածը ո՞ր ժամին բերեին, հարսի պարը ի՞նչ շարժումներով պարեի, ուսիս գցած լավաշը Գառնիի լինե՞ր, թե՞ Սևանի, ի՞նչ կենացներ լինեին, քանի՞ «գորյաչի» լիներ, ո՞վ երգեր, ժամը քանիսի՞ն հնչեր «բարի գիշեր» բարեկամները, ու սենց մի շարք ճշտումներ, թե չէ շատ ի միջի այլոց, անորոշ ու լակոնիկ եք արել ձեր կարգադրությունները իմ հարսանիքի վերաբերյալ»։
Ավելի վաղ Սոնան շնորհակալություն էր հայտնել ջերմ բարեմաղթանքների համար։
«Շնորհակալ ենք շաատ ձեր ջերմ բարեմաղթանքների համար, ցանկանում եմ, որ ամեն օր, ամեն ժամ ստեղծվեն հայ ընտանիքներ ու բոլորը զգան այս երջանկությունը»: