Ամերիաբանկի երկարամյա գործընկեր «ՕՊԵԿ Միջազգային զարգացման հիմնադրամի»` մասնավոր հատվածի և առևտրի ֆինանսավորման գծով տնօրենի օգնական Թարեք Ալնասարն իր հարցազրույցում խոսում է Ամերիաբանկի հետ համագործակցության, մասնավոր հատվածի աջակցության ծրագրերի, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող ՓՄՁ զարգացման ռազմավարության մասին. «Ամերիաբանկը միտումներ թելադրող բանկ է, շուկայի առաջատարը: Իհարկե, դա նաև մեծ պատասխանատվություն է: Անցյալ տարի Բանկը թողարկել է կանաչ պարտատոմսեր, որն աննախադեպ և նշանակալի գործարք է թե երկրի, և թե ֆինանսական համակարգի համար»,- հարցազրույցում նշում է Թ. Ալնասարը:
Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ`