1. Թռիչք
Երազները, որոնցում դուք թռչում եք, հաճախ մատնանշում են ձեր հավակնությունները բավարարելու կամ կյանքում կարեւոր որոշումներ կայացնելու անհրաժեշտությունը:
2. Անկում
Երազում ընկնելը հաճախ նշանակում է, որ պետք է ձեր կյանքի որեւէ իրադարձություն վերահսկողության տակ վերցնեք:
3. Հետապնդում
Երազում հետապնդումը ծանր մտահոգություններ կամ խնդիրներ է խորհրդանշում: Ակտիվորեն աշխատեք այն բաների ուղղությամբ, որոնց ներկայում բախվում եք:
4. Ձեր մերկ մարմինը
Սա սովորաբար խոսում է այն մասին, որ ինչ-որ բանից վախենում կամ ձեզ անպաշտպան եք զգում ինչ-որ իրավիճակում:
5. Մահ
Մահը սովորաբար խորհրդանշում է ձեր կյանքում ինչ-որ բանի, ինչ-որ ժամանակաշրջանի ավարտ, բայց ոչ ձեր մահը:
6. Կրակ
Երազում կրակ տեսնելը նշանակում է, որ շուտով փոփոխություններ են լինելու: Հեղաշրջում սպասեք:
7. Հղիություն
Սա կյանքում գլոբալ փոփոխություններ է կանխատեսում: Ընդունե՛ք դրանք:
8. Ջուր
Սա դրական խորհրդանիշ է: Այն մաքրագործում եւ կյանքում նոր փուլ է նշանակում:
9. Փող
Երազում փող տեսնելը նշանակում է, որ ներկայում կա՛մ փողի պակաս ունեք, կա՛մ այն առատ է: Ավելի հստակ հարկավոր է դիտարկել յուրաքանչյուր առանձին դեպքը:
10. Այլ տղամարդու կամ կնոջ հետ սեքս
Սա խոսում է այն մասին, որ երջանիկ չեք ձեր զուգընկերոջ հետ եւ ճնշում եք ձեր գաղտնի ցանկությունները: