Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:10-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 23-ամյա Երեմ Գալստյանը՝ իր վարած Skoda մակնիշի ավտոմեքենայով, Տիգրան Մեծի պողոտա 22 շենքի վերգետնյա անցման տակ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող, հետիոտն, Երևանի բնակիչ, 53-ամյա Արա Գալստյանին:
Վրաերթի ենթարկվածը հարվածից շպրտվել և հայտնվել է Ռումինիայի Հանրապետության քաղաքացու կողմից վարած Suzuki մակնիշի ձախ անիվի տակ և տեղում մահացել: Skoda-ի վարորդը փախուստի չի դիմել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Ե. Գալստյանը աշխատում է ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդում՝ որպես պարեկ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում