Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին հրապարակել է կազմը, որը պատրաստվում է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի հանդիպմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին։

Բացակայում են վնասվածքներ կամ այլ առողջական խնդիրներ ունեցող Անսու Ֆատին, Մարտին Բրայթուայթը, Սերխիո Ագուերոն, Պեդրին եւ Սերխի Ռոբերտոն։


«Բարսելոնա»․ Տեր Շտեգեն, Դեստ, Պիկե, Արաուխո, Բուսկետս, Պուչ, Դեմբելե, Դեպայ, Դեմիր, Նետո, Կոուտինյո, Լանգլե, Լյուկ դե Յոնգ, Ֆրենկի դե Յոնգ, Ալբա, Մինգեսա, Գարսիա, Ումտիտի, Պենյա, Նիկո, Գավի, Բալդե, Ախոմաշ։

E խմբում «Բավարիան» 5 հաղթանակից հետո ապահովել է առաջին տեղն ու 1/8 եզրափակիչի ուղեգիրը։ «Բարսելոնան» 7 միավորով երկրորդն է։ 5 միավոր վաստակած պորտուգալական «Պորտուն» կընդունի հետնապահ Կիեւի «Դինամոյին» (1 միավոր)։