Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացվել է նոր էջ` «Շուշիկ Համբուրիչ Նրբություն» անունով: Այստեղ օգտատերերը քննարկում են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի այսօրվա հայտարարարությունները:

Հիշեցնենք, որ այսօր, երբ ԱԺ պատգամավորն անդրադարձել էր Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած հայտնի միջադեպին, երբ ոստիկանը համբուրել էր ակտիվիստի պարանոցը, երգչուհին ասել էր. «Համբույրի մեջ վատ բան կա՞, շատ նուրբ համբույր էր, դուք ծանո՞թ եք այդ աղջկան, նա հայ աղջիկ է, պետք չէ այդքան այդ թեմայով խոսել»