Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ ընտրատարածքային հանձնաժողովներից այս պահին որևէ ահազանգ դեռ չի ստացվել. «Այժմ բոլոր ընտրական հանձնաժողովների աշխատանքներն ընթանում են լիարժեք: Իսկ թանաքների հետ կապված ոչ մի ահազանգ չի եղել»:
Տիգրան Մուկուչյանի ներկայացված տվյալներով ընտրությունների կազմակերպման համար ձևավորվել են 1988 տեղամասայինկենտրոն, որոնցից 7-ը գտնվում են քրեակատարողական հիմնարկներում: Վերջինիս խոսքերով քրեակատարողական հիմնարկներում քվեարկությունը կմեկնարկի մի փոքր ուշ: