Երեկ «ՀԺ»-ի թղթակիցը Ազգային ժողովի բակում նկատել է վարչապետ Տիգրան Սարգսյանի ծառայողական մեքենան։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Վարչապետին, սակայն, տեսնել չի հաջողվել։
Նա, փաստորեն, կառավարության նիստից անմիջապես հետո խորհրդարան է գնացել, բնականաբար ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ, իսկ թե ինչ հույժ կարեւոր հարց քննարկելու, հայտնի չէ։ Սովորաբար Տիգրան Սարգսյանը Հովիկ Աբրահամյանի մոտ է գնում, երբ կառավարությունը կարեւոր ինչ-որ օրինագիծ է ուղարկած լինում։ Առաջիկա քառօրյայի օրակարգը, սակայն դեռ ձեւավորված չէ»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):