«Ժամանակը» տեղեկացնում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա եւ կհանդիպի իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ։  

«Հանդիպման հիմնական թեման նոյեմբերին Վիլնյուսում Հայաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հարցն է:

Իշխանական մեր աղբյուրները պնդում են, որ նույնիսկ այս պահին, երբ ամեն ինչ թվում է վերջնականապես համաձայնեցված է Բրյուսելի հետ եւ ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի ստորագրումն անկասելի է, եւ գրեթե կասկածի տեղ չի թողնում, այնուամենայնիվ ամեն ինչ վճռվելու է ՀՀ եւ Ռուսաստանի նախագահների սեպտեմբերի 3-ին նախատեսված հանդիպման ժամանակ»,- գրում է «Ժամանակը»