ԽՍՀՄ վերադառնալու հայության լայն շերտերի կիսատրտունջ-կիսաերազանքը, դժբախտաբար թե բարեբախտաբար՝ ոչ գիտական ֆանտաստիկայի ասպարեզից է: Իրական հեռանկարը, մեղմ ասած, տարբերվում էտարբերվում է 1975 թվականից

Ժամանակակից հայի օտարատենչ հակումները, անշուշտ, հայտնի են եղել մոսկովյան հատուկ հաստատություններին: Ժամ առաջ «դարավոր փրկիչ» օտարին ենթարկվելու մարմաջի վրա էլ հենվեց ԱԺ 2021թ. արտահերթ ընտրությունների մոսկովյան ստրատեգիան, ինչը պարզ ցուցադրվում էր դեռ նախընտրականը չսկսած [Եզերք, 1]:


Ինչպես արվեց զանգվածային հիպնոսը

Մարդկային մեծաթիվ կորուստները երեւանյան թշնամական մեդիան դիմադրության աղբյուրից կարողացավ վերածել ծանր ընկճախտի: Կարեւոր գործոն էր նաեւ Արցախի բեռը «թոթափելու» հանգամանքը: Ազատ Արցախը ծանր շալակ էր, քանի որ ինքնուրույն մտածելու, ազգային ուրույն ապագա կերտելու պահանջ էր ներկայացնում թե զանգվածներին, թե հին ու նոր վերնախավին: Իսկ նոյեմբեր 9-ից հետո կարելի էր տրվել խաղաղություն ավետող անուրջներին եւ կենտրոնանալ մեկ խնդրի վրա՝ օտար շահեր ներկայացնողներից հատկապես որ մեկին հանձնել «Ապագան»: Այս դիլեմային չհարող ընտրաշերտը, իր հերթին, հակված էր քվեարկել Փաշինյանին, քանի որ 20 տարի իշխածներն անընդունելի էին անկախ ամեն բանից:

Իհարկե, հայկական պետությունը կարող էր եւ պետք է կասեցներ իր համար կործանարար ընտրական ընթացքը, սակայն գերադասեց լիովին ներգծվել դրա մեջ, չկասկածելով ՔՓ հաղթանակին: Իշխանությունը հայրենիքից վեր դրվեց, ինչը ամենեւին անսպասելի չէր երեւանյան «Ողիմպոսին» մեկ ակնթարթում մագլցած խմբի պարագային:

Պարոն Կոպիրկինի հրահանգչական նախընտրական բուռն գործունեությունը [Եզերք, 2] ի նպաստ իր ներկայացրած պետության շահերի կանաչ լույս ստացավ: Մոսկովյան պլանավորողները հայ էլեկտորալ հողի վրա փայլուն օպերացիա իրականացրեցին: Շահեց ոչ միայն Ռուսաստանը, այլեւ իր կերտածո այսպես կոչված «Ադրբեջանը»՝ 1939 թվականին ստալինյան դեկրետով գոյացած «ազերբայդժանեց» նոր ազգությամբ հանդերձ:

Հայությունը էլեկտորալ ծուղակն ընկավ, բայց ԽՍՀՄ, կամ Ռուսաստան չի վերադառնալու: Կովկասաբնակ հայ մարդը քանի կա, երանի է տալու 2,5 միլիոնից ավել կորցրած ժողովրդի մնացորդների՝ խորհրդային «զոնայում» գոյատեւելու տարիներին: Սակայն այդ երանին չի վերականգնվելու, լինելու է բոլորովին այլ բան՝ նեոգաղութային գետտո, բանող ճորտերի եւ թնդանոթային մսեղենի բուծարան, մշակութային այլասերում եւ ընդերքի անխնա շահագործում ճարտարախոս վերակացուի խրատների ներքո:

Անշուշտ, Փաշինյանի համարումը նվազելու է, բայց ոչ թուրքերին, ոչ էլ ռուսներին երկարաժամկետ Հայաստանը նույնիսկ ողորմելի ճորտի տեսքով պետք չէ: Իշխանությունից մինչեւ իր վերջին վայրկյանը կառչող խումբը երկիրը հասցնելու է քաղաքացիական պատերազմի, որն էլ ազդարարելու է Հայաստան երկրի ավարտը:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում