Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արտերկրում նյարդային վերականգնման կարիք ունի։ Այս մասին հայտնել է նյարդաբան Օթար Թոիձեն, ով մտնում է Վրաստանի ՄԻՊ-ին կից ստեղծված բժշկական կոնսիլիումի կազմի մեջ։ Կոմսիլիումը բանտարկված քաղաքական գործչին հետազոտել է կիրակի երեկոյան։ Այս մասին հայտնում է Грузия Онлайн-ը։
Թոիձեի խոսքով՝ Սաակաշվիլին տեղաշարժի, գործողությունների համակարգման, վարքագծի փոփոխականության խնդիրներ ունի, սակայն դրանք դեռևս դուրս չեն գալիս նորմատիվ շրջանակներից։ Բժիշկը կարծում է, որ Սաակաշվիլին հոգենյարդային ռեաբիլիտացիայի կարիք ունի հատուկ հաստատությունում, ինչպիսին չկա երկրում։
Ավելի վաղ Սաակաշվիլիի մոտ, 50-օրյա հացադուլից հետո, ախտորոշել էին հետտրավմատիկ սթրեսային խանգարման համախտանիշ։