«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ երեկ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողների հարցերին պատասխանելիս կրկին անգամ հայտարարեց, որ գազի սուբսիդավորման համար Ռուսաստանի հետ վարվող բանակցությունները գրեթե ավարտվել են և օրերի ընթացքում դրանց արդյունքները կհրապարակվեն։ «Հայկական ժամանակ»–ի թղթակցի ու նախարարի միջև տեղի է ունեցել կարճ զրույց.

-Ռուսները հաստատ տալո՞ւ են փողը։

-Հաստատ տալու են։

-Վստա՞հ եք։

-Այո։

-Նույնիսկ, եթե Հայաստանը ստորագրի Ասոցացման պայմանագիրը, էլի փողը տալու ե՞ն։

-Հաստատ փողը տալու են, մյուս բաների հետ ես գործ չունեմ։

«Նշենք, որ երեկ երեկոյան ռուսական «ՌԲԿ» հեռուստաալիքի վազող տողով սկսեց պտտվել հետևյալ տեղեկությունը. «Գազի գնի սուբսիդավորման համար Հայաստանը Ռուսաստանից կստանա դրամաշնորհ»։ Սակայն որևէ այլ մանրամասն այդպես էլ չհրապարակվեց»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: