«Փաստ» օրաթերթը գրում է. «Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 18-ին, տեղի կունենա ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի որդու հարսանյաց արարողությունը: «Փաստ» թերթի տեղեկություններով, այն լինելու է բավականին մարդաշատ և անցկացվելու է «Փարավոն» ռեստորանային համալիրում: Հրավիրված է իշխանական ողջ «վերնախավը»:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, հարսանյաց արարողությանը կմասնակցի նաև Նիկոլ Փաշինյանը, որը Ղալումյանների հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունի: Նշենք, որ Փաշինյանն անցած տարի մասնակցել է նաև Տավուշի ներկայիս մարզպետ Հայկ Ղալումյանի դստեր հարսանիքին: Մեր ունեցած տեղեկություններով, արդեն իսկ իրավապահ ողջ համակարգը հանվել է ոտքի՝ շաբաթ օրը Փաշինյանի անվտանգությունն անթերի ապահովելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում