Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 09:10–ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Ռուբեն Ա.-ն իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնի:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկներին օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկված երեխային, ով մոտ 10 տարեկան է, տեղափոխեն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որից հետո վարորդը կատարվածի մասին ահազանգել է ոստիկանություն:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: Երեխան եղել է մոր հետ և փողոցը անցնելիս են եղել չթույլատրելի հատվածով: