Հայաստանում մահացել է տիտղոսակիր բռնցքամարտիկ Բագրատ Օհանյանը: Նա Բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն էր, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: 39-ամյա սիրողական մարզիկը հաղթող է դուրս եկել 250 մենամարտերում, իսկ պրոֆեսիոնալ մրցաշարերում՝ 11։
Նրա մոտ ախտորոշվել է կողային ամիոտրոֆիկ սկլերոզ, հիվանդության մասին հայաստանյան մասնագետները քիչ բան գիտեն:
«Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է գերծանր քաշային կարգում բռնցքամարտի Եվրոպայի պատանիների և երիտասարդների աշխարհի չեմպիոն, մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Բագրատ Օհանյանը: Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան ցավակցությունն է հայտնում Օհանյանի մահվան կապակցությամբ և զորակցություն հայտնում բռնցքամարտիկի ընտանիքի անդամներին ու հարազատներին»,-գրված է Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում: