Հայաստանի ներկայացուցիչ Մալենան ճանաչվեց «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի մրցույթ հաղթողը։ Մեր երկիրը վաստակեց 224 միավոր։ Լեհաստանի մասնակիցը երկրորդ հորիզոնականում է, իսկ Ֆրանսիան՝ երրորդը։
Մալենան հիանալի կատարեց «Քամի-քամի» երգը, որն օրեր շարունակ գլխավորել է մրցույթի պաշտոնական կայքի առցանց քվեարկությունը։
Հաջորդ տարի Մանկական Եվրոտեսիլը կանցնի Հայաստանում:
Մալենայի մայրը՝ դերասանուհի Աննա Մանուչարյանը ինստագրամի իր էջում ուղիղ եթերով ցույց է տվել թե ինչ է կատարվում այդ պահին կուլիսներում։