Ֆրանսիական ՊՍԺ-ի 34-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կրկնել է իր հակառեկորդը՝ Ֆրանսիայի առաջնության 19-րդ տուրի արտագնա խաղում (1։1) «Լորյանին» գոլ չխփելու պատճառով։

Մեսին արդեն 8-րդ անընդմեջ արտագնա խաղում չի կարողանում գոլ խփել։ Նախորդ անգամ նա նման անհաջող շարք ունեցել էր 2006թ․ սեպտեմբերից 2007թ․ մարտ «Բարսելոնայի» կազմում, հաղորդում է Stats Foot-ը։


Հիշեցնենք, որ Մեսին օգոստոսի 10-ին է միացել ՊՍԺ-ին։ Այս ընթացքում բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։