Օրեր առաջ YerevanNews.am-ը գրել էր, որ մեր տեղեկություններով Կոմիտաս 5 հասցեի շինարարության սեփականատերեր են հանդիսանում ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը և նույն կուսակցության անդամ Արայիկ Հայրապետյանը` «Չեչեն Արո» մականվամբ:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում հոդվածը մեկնաբանել է հետևյալ կերպ.
«Միթե մանկատան շրջանավարտ-երեխաների յուրացված բնակարանների փողերը արդեն բավարար են բազմաբնակարան շենք կառուցելու համար... Բաշարող մարդն ուրիշ է լինում էլի, հո՞ զոռով չի... Շատ նուրբ տղա է Աղվանը, շաաաաաատ նուրբ... Ինքը նուրբ, հոգին նուրբ, յուրացումները նուրբ, ձեռնարկումները նուրբ...»:
Քիչ առաջ Աղվան Վարդանյանն էլ իր հերթին գրառում կատարեց ֆեյսբուքյան իր էջում, որում մասնավորապես ասվում է.
«Հիմա էլ Ստյոպա Սաֆարյանն է իմ հասցեին զառանցել: Ի՞նչ ասեմ. պստիկ-չարացած մարդկանց խելքին ընկնելը մեղք է: Թող իրենց թույն-թարախի մեջ տապակվեն:
Թեթեւ, հումորով նայեք էդ տեսակին»: