Ջուլիա Ռոբերթսը վերջերս շատ քիչ ժամանակ է ունենում հանգստանալու համար: Նա նկարահանվում է «Ավգուսթ» կոմեդիկ դրամայում: Դերասանուհին նախկինում նշել է, որ իր համար դա շատ պատասխանատու գործ է, քանի որ առաջին անգամ նկարահանվելու է իր սիրելի աստղ Մերիլ Սթրիփի հետ:
Սակայն վերջերս Ջուլիան կարողացել է ժամանակ գտնել և ամուսնու Դենի Մոդերի և որդիների` ութամյա Ֆինեուսի և վեցամյա Հենրիի հետ մեկնել է Մալիբուի ծովափ: Դերասանուհին սովորության համաձայն իր բաց գույնի մաշկը թաքցրել է արևից մոխրագույն թիկնոցով: Ջուլիան շատ հազվադեպ է արևայրուք ստանում, քանի որ այն վնասակար է համարում: Նկարներում երևում են, թե ինչպես են ուրախանում Ջուլիայի երեխաները, որոնք հնարավորություն են ստացել զբաղվել սիրելի զբաղմունքով` սերֆինգով: