Ամերիկայի Մասաչուսեթս նահանգի Սոմերվիլե քաղաքում բացվել է թանգարան, որը կարող է ճանաչվել աշխարհում ամենափոքրը: Այս մասին գրում է Gazeta.ua-ն:
Թանգարանում, որտեղ ներկայացված են Նոր Անգլիայի նկարիչների աշխատանքները բացել է անձամբ քաղաքապետը:
Թանգարանը ըստ իր չափսերի նման է փոստարկղի,ունի ընդամենը 25 սմ բարձրություն, 40 սմ լայնություն և 20 սմ խորություն:
Թանգարանի ստեղծման գաղափարը առաջացել է տեղի նկարիչ Ջուդիթ Կլաուզների մոտ, ով մի քանի տարիների ընթացքում բանակցություններ է վարել իշխանությունների հետ Նոր Անգլիայի նկարիչներին տարածք տրամադրելու համար:
Սակայն նրանց համար տեղ երբեք չի գտնվել: Այնուհետև Ջուդիթը սկսել է ուշադրություն դարձնել առևտրական կազմակերպությունների միջև գտնվող լքված տարածքներին:  
Արդյունքում Ջուդիթը կարողացել է ի կատար ածել իր երազանքը տեղի բարրի և Subway խոհանոցի միջև ընկած տարածքում:
Ընդ որում թանգարան մուտքը բացարաձակ անվճար է, իսկ ցուցադրության նմուշները տեղի նկարիչների վեց փոքրիկ նկարներն են, որոնք վանդալների և ավազակներից պաշտպանած են օրգանական ապակիով: