Սոչիում Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, թե «Նախիջեւանի հարցը լուծվեց»։ Իսկ Բրյուսելի Ալիեւ-Փաշինյան հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ Թուրքիան ու Հայաստանը հատուկ բանագնացներ են նշանակում ՀՀ-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու մեկնարկը տալու համար։ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել է, որ «Ցյուրիխի 2009 թ․ արձանագրությունների իմաստը կորել է, այսօր մենք խոսում ենք արդեն նոր գործընթացի մասին»։
Հայաստանի բանագնացի նշանակումը պայմանական է, քանի որ կառավարությունն իր «մանդատն» այս հարցում նույնպես պատվիրակել է Մոսկվային։ Իր հերթին, Անկարան հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տեղի է ունենալու Բաքվի հետ համակարգմամբ։ 2009-ին «հակառակ» պատկերն էր՝ Բաքուն Թուրքիային մեղադրում էր իր շահերն անտեսելու, իր հանդեպ դավաճանության մեջ։
Սա 2009-ի ու 2021-ի միակ տարբերությունը չէ։ Ինչպես գրում է քաղաքական մեկնաբան Պավել Դալլաքյանը, «Ահմետ Դավութօղլուի օրոք փորձ էր կատարվել կառուցել երկրի քաղաքակրթական մի մոդել, որ ընկալելի ու նույնիսկ գրավիչ լիներ առաջին հերթին ներսում եւ հարեւանների համար, նշանավոր «զրո խնդիրները»: Դոկտոր Դավութօղլուի մոտեցումը, որի շահառուն կարող էր լինել Հայաստանը իբրեւ լուծման կենտրոնական կառավարիչ, տապալվեց նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական անպատրաստության հետեւանքով: Թուրքական լծակը չօգտագործվեց»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում