Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի ազատման մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Ա. Գրիգորյանի 2021 թվականի դեկտեմբերի 14-ի դիմումը՝ կարգադրում եմ.
1. 2022 թվականի հունվարի 3-ից Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»,- ասված է կարգադրության մեջ: