Խորվաթիայում գրանցվել է գրիպի և COVID-19֊ի՝ «Ֆլուրոն» անունով հայտնի վարակի առաջին դեպքը, ասել է Խորվաթիայի հանրային առողջապահության վարչության ներկայացուցիչ Դիյանա Մայերը։
«Խորվաթիայում հայտնաբերվել է Ֆլուրոնի առաջին դեպքը։ Մարդը վարակվել է գրիպով և COVID-19-ով: Սա բարդացնում է իրավիճակը։ Երկուսի ընթացքն ու ախտանիշները, որոնք համընկնում են, և դժվար է տարբերել: Գրիպն ավելի ծանր է ընթանում՝ 39 աստիճան ջերմություն, մկանային ցավ։ Կորոնավիրուսի ախտանիշներն ավելի քիչ են արտահայտված, հիվանդությունն աստիճանաբար զարգանում է»,- ազգային հեռուստատեսության եթերում ասել է բժիշկ Մայերը և հավելել, որ հիվանդության ընթացքը կախված է բազմաթիվ գործոններից յուրաքանչյուր դեպքում։
Գրիպի և կորոնավիրուսի համակցության՝ Ֆլուրոնի ևս մեկ դեպք էր գրանցվել Իսրայելում։