Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել. «Հարգելի՛ քաղաքացիներ և տնտեսվարողներ, տեղեկացնում ենք, որ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ Է մտել Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասինօրենքը, համաձայն որի՝ արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում:
Օրենքի պահանջները չկատարելը առաջացնում է.
➢ տուգանքի նշանակում՝ 200-250 000 դրամի չափով: Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, առաջացնում է
➢ տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով»: