ՀՀ ԱԳ նախարարությունն իր պաշտոնական էլեկտրոնային փոստով երեկ տարածել է օտար երկրի՝ Ռուսաստանի պետական լրատվական գործակալության՝ ТАСС-ի հայտարարությունը, որով լուսանկարիչները հրավիրվում են մասնակցելու MasterCard-ի հովանավորությամբ ТАСС-ի կողմից անցկացվող ֆոտոմրցույթին, հայտնում է «Ազատություն»-ը:
Թե Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն ինչո՞ւ է որոշել զբաղվել օտար պետության լրատվական գործակալության, ըստ էության, կոմերցիոն ձեռնարկի գովազդով և անուղղակի հորդորել հայալեզու լուսանկարիչներին մասնակցել նշված ֆոտոմրցույթին, պարզ չէ:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի խոսքով, Արտգործնախարարության նման քայլը հարված է Հայաստանի ինքնիշխանությանը և պրոֆեսիոնալիզմի խայտառակ պակաս է։
«Սա շատ նման է նրան, որ Արտգործնախարարությունը սրտանց ցանկություն է հայտնում դառնալ օտարերկրյա լրատվական գործակալության PR կառավարիչը, չգիտեմ ինչու, տենդե՞ր է հայտարարել ՏԱՍՍ-ը, ի՞նչ է արել, ինչի՞ց է որոշել ԱԳՆ-ն, որ լինելու է, և, իհարկե, Հայաստանի ինքնիշխանությանը հերթական հարվածն է: Թող սա չափազանցություն չթվա, ում կթվա սա չափազանցություն, թող փորձեն հայելային պատկերը պատկերացնել, ասենք, «Արմենպրես»-ը ֆոտոմրցույթ է հայտարարում և Ռուսաստանի ԱԳՆ-ն սկսում է զբաղվել «Արմենպրես»-ի այդ հայտարարության տարածմամբ»,- նշել է Բարսեղյանը:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
										Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
				 
								 
								 Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
										Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					