Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անկարգությունների մասնակիցները, ովքեր կդիմադրեն զենքերը վայր դնելու պահանջներին, կոչնչացվեն, հայտնում է «Sputnik Ղազախստան»-ը՝ վկայակոչելով ՆԳՆ-ն։
«Զենքը վայր դնելու օրինական պահանջներին զինված դիմադրության դեպքում նրանց (անկարգությունների մասնակիցների) ոչնչացում է իրականացվում»,- ասվում է գործակալության տելեգրամյան հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ղազախստանի շրջաններում ուժեղացվել է ոստիկանների եւ ազգային գվարդիայի ջոկատների պարեկությունը, տեղադրվել են անցակետեր, իրավախախտները ձերբակալվում են, հանցագործները հայտնաբերվում եւ բերման են ենթարկվում: