Մոսկովայի Նոգինյան շրջանում հայտնաբերվել է 37-ամյա ռուս պատգամավորի մարմինը:Ռուսաստանի կենտրոնական հետախուզական մարմինները տեղեկացրել են, որ Միխայիլ Պախոմովի մարմինը գտել են ավտոտնակներից մեկի ցեմենտի տակառի մեջ:
Vesti.ru-ն գրում է, որ երիտասարդ պատգամավորը փետրվարի 13-ից անհետ կորել էր: Քրեական գործ է հարուցվել, ձերբակալվել է 5 մարդ: Ռուսատանում լուրեր են պտտվում, որ սպանության պատվիրատուն նախկին պատգամավոր Եվգենիյ Խարիտովն է: Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ բոլոր կասկածյալներին արդեն մեղադրանք է ներկայացվել: